Արտաքին 1 ամիս առաջ - 18:55 01-08-2026

Ուկրաինան առաջին անգամ միացել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին՝ որպես դոնոր երկիր․ Ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Ուկրաինան առաջին անգամ միացել է Եվրոպական միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին՝ որպես այլ պետությունների աջակցություն ցուցաբերող երկիր։

Նրա խոսքով՝ 70 ուկրաինացի հրշեջներից բաղկացած խումբն արդեն ուղևորվել է Ֆրանսիա, որտեղ մասնակցելու է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ պայքարին։

Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ, չնայած Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմին, Ուկրաինան շարունակում է օգնել եվրոպական երկրներին՝ մարդկային կյանքեր փրկելու հարցում։

«Սա է եվրոպական համերաշխությունը։ Ամեն օր Ուկրաինան ապացուցում է, որ իր տեղը մեր Միության մեջ է»,- հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից