Արտաքին 1 ամիս առաջ - 09:25 01-08-2026

Ռուսական զորքերը կրկին հրթիռային հարված են հասցրել Կիևին. կան զոհեր և ավերածություններ

Երեկ գիշերվա զանգվածային հրթիռակոծությունից հետո ռուսական բանակը ևս մեկ հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։

Նախնական տվյալներով՝ այս անգամ կիրառվել են երկու հիպերձայնային թևավոր հրթիռներ։

Ինչպես հայտնում է BBC-ն, Ուկրաինական մոնիթորինգային աղբյուրները հայտնել են քաղաքում լսված նոր պայթյունների մասին, իսկ վերջին հարվածի հետևանքները դեռևս ճշտվում են։

Մինչ այդ տեղի ունեցած գիշերային գրոհի հետևանքով, Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության վերջին տվյալներով, զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 23-ը, որոնց թվում են չորս երեխա։ Զոհերից 7-ը գրանցվել են Դարնիցկի շրջանում, որտեղ ավերվել և հրդեհվել է վարչական ու ոչ բնակելի շենք, իսկ 2-ը՝ Սոլոմենսկի շրջանում, որտեղ մասամբ ավերվել ու այրվել է հինգհարկանի բնակելի շենք և ավտոկայանատեղիում գտնվող մեքենաներ։

Բացի այդ, Շևչենկովսկի շրջանում հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի տարածքում և կինոստուդիայի տարածքում, վնասվել են շտապօգնության մեքենաներ։ Դնեպրովսկի շրջանում վնասվել է խանութ, իսկ Պեչերսկի շրջանում՝ չորս մասնավոր տուն և օժանդակ շինություններ։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակման ընթացքում Ռուսաստանը Կիևի ուղղությամբ արձակել է ավելի քան 20 բալիստիկ և հիպերձայնային հրթիռ, ինչի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում գրանցվել են նաև էլեկտրաէներգիայի անջատումներ։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ