Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:00 31-07-2026

Նոր հիշեցի՞ք, որ խնդիր ունենք ձկնաբուծության ոլորտում․ բնապահպանը՝ վարչապետին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության հուլիսի 30-ի նիստից հետո հնչեցրած հայտարարությունը, թե ինքը «վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում», նոր քննարկումների առիթ դարձավ։

Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը, մեկնաբանելով վերջինիս հայտարարությունը և խոսելով ձկնաբուծության ոլորտի խնդիրներից, նշեց, որ խոսքը նոր ի հայտ եկած խնդիրների մասին չէ։

Բնապահպանները տարիներ շարունակ խոսել են դրա մասին։ Բարձրաձայնվել է խորքային ջրերի օգտագործման հարցը և թե ինչպիսի կերով են կերակրում ձկներին, սակայն այդ խնդիրներին համակարգային լուծում չի տրվել։ Նրա խոսքով՝ ոլորտում առկա խնդիրների մասին տեղեկացված են եղել նաև պետական կառույցները։

«Ուզում եմ հարց տալ երկրի վարչապետին և պատասխանատու մարմիններին․ եթե այս խնդրի մասին գիտեիք, ինչո՞ւ 2018 թվականից հետո այն չի լուծվել։ Ինչո՞ւ այսօր ենք նորից խոսում ձկան որակի, ջրի և կերի խնդիրների մասին, երբ դրանց մասին բազմիցս բարձրաձայնվել է»,- նշեց բնապահպանը։

Ադամյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին ընդունվել են օրենսդրական որոշ փոփոխություններ, սակայն, ինչպես ինքն է նշում, միայն օրենքների ընդունումը բավարար չէ։

«Օրենքներ ընդունվել են, բայց դա դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծվել է։ Եթե պարբերաբար չեն ստուգվում ձկնաբուծարանները, չի վերահսկվում, թե ինչ ջրի մեջ են աճեցվում ձկները և ինչ որակի կեր է օգտագործվում, ապա խնդիրը շարունակում է մնալ»,- ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի այն դիտարկմանը, թե ձկնարտադրողները պետք է այլ շուկաներ փնտրեն, Սիլվա Ադամյանը նշում է, որ նախ անհրաժեշտ է լուծել արտադրության որակի հարցերը։

«Սա չի նշանակում, որ պետք է կոլապսի ենթարկենք տնտեսությունը կամ խոչընդոտենք արտադրողներին։ Բայց նաև չի նշանակում, որ պետք է մարդկանց ասենք՝ գնացեք, ինչ ուզում եք արեք։ Պետք է լինի արդյունավետ պետական վերահսկողություն, որպեսզի ոլորտը լինի և՛ բնապահպանական առումով կայուն, և՛ անվտանգ սպառողի համար»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը։

Միաժամանակ բնապահպանը շեշտեց, որ պետք է լինի արդյունավետ պետական վերահսկողություն, որպեսզի ոլորտը լինի և՛ բնապահպանական առումով կայուն, և՛ անվտանգ սպառողի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
20:24 «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Փաշինյանն ու Ղազինյանը վիճեցին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»