Կարևոր խնդիր ունենք կոռուպցիայի հակազդման ոլորտում. Մհեր Գրիգորյան
copy image url

Կարևոր խնդիր ունենք կոռուպցիայի հակազդման ոլորտում. Մհեր Գրիգորյան

Ներքին 10 ժամ առաջ - 15:10 24-06-2025
Կարևոր խնդիր ունենք կոռուպցիայի հակազդման ոլորտում. Հայաստան-Եվրոպական Միություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. Հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Շատ դեպքերում փորձում ենք գնահատել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացները՝ չանդրադառնալով պատճառին։ Հանրային ծառայություն իրականացված գործառույթով կուտակվել են անիմաստագույն բազմաթիվ խնդիրներ։ Պարզվեց, որ ավելորդ ֆունկցիոնալը մաքրելը, վերացնելը շատ բարդ աշխատանք է, որովհետև նույն համակարգը, որից օգտվում է՝ հակազդում է, չի թողնում, որ ավելորդ պրոցեսներն արմատախիլ արվեն, որովհետև այդ ավելորդ պրոցեսներից էլ սնվում է կոռուպցիան։ Հետո մենք բյուջետային ծախսեր ենք անում, այսինքն՝ հանրությունը ծախս է անում, որ դրա դեմ պայքարի»,-ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ թվայնացումը պատճառների վերցման կարևոր երաշխիքն է։ «Թե չէ անվերջ կառույցները, որոնք կպայքարեն կոռուպցիայի դեմ, կարող է ինչ-որ ժամանակ գոհ լինենք, բայց գլոբալ արդյունքը կլինի զրոյական»։

Ամենից շատ դիտված