Արտաքին 1 ամիս առաջ - 10:22 30-07-2026

ԱՄՆ-ն հարվածների նոր ալիք է սկսել Իրանի դեմ. թիրախում ԻՀՊԿ-ի ռազմական օբյեկտներն են

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերի ուղղությամբ իրանական հրթիռային հարձակումներից հետո սկսել է հարվածների նոր, ծանր ալիք Իրանի դեմ։

Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, հինգշաբթի վաղ առավոտյան հասցված հարվածների թիրախում են հայտնվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ ռազմական, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի օբյեկտները, հրամանատարական կենտրոններն ու ափամերձ պաշտպանության համակարգերը։

Հարձակումները կենտրոնացած են եղել Իրանի հարավային նահանգներում՝ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի երկայնքով. պայթյուններ են որոտացել Բանդար Աբբասում, Խուզեստանում, Ֆարսում, ինչպես նաև Քիշ և Քեշմ կղզիներում։

Իրանական կողմի փոխանցմամբ՝ Քեշմ կղզում հարված է հասցվել բնակելի շենքի, ինչի հետևանքով կան վիրավորներ և փլատակներում մնացած քաղաքացիներ, ինչպես նաև արձանագրվել են էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ։ Փորձագետների և Պենտագոնի նախկին պաշտոնյաների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի պատասխան գործողությունները, չնայած իրենց ծավալին, դեռևս կրում են համաչափ բնույթ և միտված են ոչ թե լայնամասշտաբ ավերածությունների, այլ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը և դիվանագիտության պատուհանի պահպանմանը։

Ռազմական գործողություններին զուգահեռ՝ Վաշինգտոնն ուժեղացնում է նաև տնտեսական ճնշումը. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների նկատմամբ, որոնք ապահովում էին ԻՀՊԿ-ի սխեման՝ առևտրային նավերին պարտադրելով ապահովագրություն գնել նեղուցով անցնելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին պատանդ պահել համաշխարհային առևտուրը կամ միջազգային նավագնացությունն օգտագործել ահաբեկչությունը ֆինանսավորելու համար։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ