Արտաքին 3 ամիս առաջ - 23:22 29-07-2026

Տուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լյուբլինում քննարկել են ՀՕՊ հրթիռների արտադրության ոլորտում համագործակցության հարցը։

«Վլադիմիր Զելենսկին ինձ տեղեկացրեց Վաշինգտոնում (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ) տեղի ունեցած բանակցությունների ընթացքի մասին։ Մենք քննարկեցինք նաև Ուկրաինայում լեհական ներդրումներն ու հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցությունը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Տուսկը գրել է X սոցիալական ցանցում Զելենսկիի հետ հանդիպումից հետո։

Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ. հետո մամուլի ասուլիս չի կայացել։ Ըստ լեհական լրատվամիջոցների՝ առաջնորդները հավանաբար քննարկել են Վարշավայի այն առաջարկը, որը վերաբերում է Թրամփի խոստացած ամերիկյան արտոնագրի հիման վրա Լեհաստանի տարածքում Patriot համակարգի հրթիռների արտադրությանը։



Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie