Ներքին 2 ամիս առաջ - 11:13 29-07-2026

Իրանական գազի արտահանումը Հայաստան կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մեծացնել Իրանից ներկրվող գազի ծավալները՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Այս մասին Իրան կատարած եռօրյա այցից հետո հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ազատության» հետ զրույցում:


Նրա խոսքով՝ հայկական և իրանական կողմերը համակարծիք են, որ երկու երկրներն էլ շահագրգռված են ծրագրի ընդլայնմամբ։ Հայաստանը գազի ավելի մեծ պահանջարկ ունի, իսկ Իրանը հետաքրքրված է Հայաստանից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալով։

Նախարարը նշել է, որ գործող գազատարը հնարավորություն է տալիս զգալիորեն ավելացնել մատակարարումների ծավալը, քանի որ դրա թողունակությունն այժմ ամբողջությամբ չի օգտագործվում։ Բացի այդ, ծրագրի իրականացմանը կնպաստի նաև 400 կիլովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։

Խուդաթյանի գնահատմամբ՝ առկա ենթակառուցվածքները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել գործարքի ծավալները, իսկ տեխնիկական հնարավորությունները նույնիսկ ավելի մեծ են։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է Իրան արտահանել առնվազն երկու անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա և դրա դիմաց ստանալ նույնքան ավելի մեծ ծավալի բնական գազ։

Նախարարը նաև հույս է հայտնել, որ երկար ժամանակ ձգձգված աշխատանքները կհասցվեն ավարտին մինչև ընթացիկ տարվա վերջ։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ