Ներքին 3 ամիս առաջ - 14:19 27-07-2026

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի

Սամվել Կարապետյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վիճարկելով վերջինիս որոշումը։ Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն:

ԿԿՀ-ն, հիշեցնենք, տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին 200 հազար դրամով՝ կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։

«Հանձնաժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԻՎ/104/2026որոշմամբ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի 2026 թվականի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 000 ՀՀ դրամի չափով»,-նշված է ԿԿՀ-ի կայացրած որոշման մեջ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանն առ այս պահը գտնվել է տնային կալանքի տակ, իսկ կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու ժամանակ՝ 2026 թվականի փետրվարին, դատարանի որոշմամբ սահմանափակված են եղել նրա շփումների շրջանակը։

Ըստ ամենայնի, Կարապետյանը դատական կարգով վիճարկում է վերոնշյալ ԿԿՀ որոշումը։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Առ այս պահն առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին