Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 11:38 27-07-2026

Եթե ուզում ենք՝ ֆորմալ աշխատանքում հաջողեն կանայք, պետք է գործատուներն էլ պատրաստ լինեն ընդունելու՝ մյուս կողմում կա նաև ընտանիք

Այն ծանրաբեռնվածությունը, որն ունեն կանայք և՛ ֆորմալ աշխատանքի, և՛ տանը կատարվող, չվարձատրվող աշխատանքի տեսանկյունից, շատ հաճախ ընտրության առջև է կանգնեցնում՝ առաջ գնալ, ունենալ կարիերա, ֆորմալ աշխատանք, թե՞ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Այս մասին «Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն» հետազոտության արդյունքներն ամփոփելիս ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը:

Նա նշել է, որ սա, առաջին հերթին ժողովրդագրական խնդիր է առաջացնում և չեն ցանկանում, որ մարդն այս ընտրության առջև կանգնի։

«Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի կա՛մ-կա՛մ-ը փոխարինվի և՛-և՛-ով, այսինքն՝ կինը, տղամարդը հնարավորություն ունենան և՛ իրենց կարիերայում անել այն, ինչ կարող են, այն, ինչ ցանկանում են, ունենալ ֆորմալ զբաղվածություն, և՛ կարողանան ժամանակ հատկացնել իրենց ընտանիքին։

Որևէ պարագայում այս հետազոտությունը չի խոսում նրա մասին, որ բոլորը պետք է անպայման ֆորմալ աշխատանք անեն։ Այս հետազոտությունը ցույց է տալիս այն բացերը, որոնք խճանկարի նման են, եթե դրա մի մասնիկը հանես, ամբողջական պատկեր չի դառնա: Մենք պետք է անդրադառնանք նաև այն կանանց, որոնք ուզում են իրենց ընտանիքի խնամքով զբաղվել, չեն ուզում ֆորմալ աշխատանք: Դա իրենց ընտանիքի լավագույն մոդելն է, բայց մենք պետք է ճանաչենք այն աշխատանքը, որը կինը կատարում է տանը։

Սա, բնականաբար, չի նշանակում, որ մենք պետք է վարձատրենք տանը կատարած ցանկացած աշխատանքի համար, բայց առաջին հերթին նշանակում է, որ գոնե սոցիալ-տնտեսական հավասար պայմաններ պետք է ունենան, օրինակ՝ ապագայում կենսաթոշակային տարիքի անցնելիս:

Երբ պետությունը, հասարակությունը ճանաչում է այն ժամանակը, որը տրամադրում ես քո ընտանիքին, քո տանը՝ որպես աշխատանք, դրա հետ գալիս են նաև այդ սոցիալ-տնտեսական հավասար պայմանները, որն ունես ֆորմալ աշխատանք կատարող կնոջ հետ, որովհետև երեխայի խնամքը, ընտանիքի անդամի խնամքը միգուցե ավելի բարդ է, քան ցանկացած ֆորմալ աշխատանք, միգուցե շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ավելի կարևոր համարվող ֆորմալ աշխատանք:
Հետևաբար՝ մենք պետք է ճանաչենք սա ու հավասար պայմաններ ստեղծենք աշխատող կնոջ համար, որպեսզի ինքը կարողանա համատեղել աշխատանքը, ընտանիքը»,-մանրամասնել է Լուսինե Սարգսյանը։

Նա ասել է, որ սա կարելի է անել, օրինակ՝ խնամքի ծառայություններն ավելի հասանելի դարձնելու միջոցով։
«Կլինի դա երեխայի խնամքը, կամ ընտանիքի՝ ավելի տարեց անդամների խնամքը, կլինի կանանց և տղամարդկանց մեջ տնային գործերը որոշ առումով համատեղ կազմակերպելու հնարավորությունը, թե՛ աշխատավայրերն ավելի ընտանիքամետ դարձնելը:

Եթե մենք ուզում ենք, որ ֆորմալ աշխատանքում էլ հաջողեն կանայք, պետք է գործատուներն էլ պատրաստ լինեն ընդունելու՝ մյուս կողմում կա նաև ընտանիք, որի համար նույն աշխատակիցն անելիք ունի: Մյուս կողմից էլ պետք է հավասար կարգավիճակ տանք, կամ գոնե փորձենք հավասարեցնել կարգավիճակն այն կանանց համար, որոնք նախընտրում են իրենց ժամանակը տրամադրել իրենց ընտանիքին, որովհետև դա իրենց ընտանիքի համար լավ է»,-նշել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ

Ձեզ գուցե հետաքրքրի