Արտաքին 1 ամիս առաջ - 15:37 26-07-2026

Թուրքիայում ավտոմեքենան ընկել է կիրճը. կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայի Անթալիայի նահանգում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել կիրճը, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 2-ը, այդ թվում՝ հղի կին, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Milliyet թերթը։

Թերթի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Մանավգաթի շրջանի Բեյդիգին բնակավայրի մոտ՝ Թաշաաղըլ–Դերեբուջակ ավտոճանապարհին։ Ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան ընկել է կիրճը։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Երկու տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ զոհվածներն ու վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից