Ներքին Միտք 3 ամիս առաջ - 11:59 26-07-2026

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանի նամակը՝ Վարդաշեն ՔԿՀ-ից

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ծանոթ եւ անծանոթ մարդիկ,

Արդեն չորրորդ տարին անընդմեջ ծննդյանս օրը դիմավորելով անազատության մեջ՝ ջերմանում ու ոգեշնչվում եմ փաստաբաններիս եւ մերձավորներիս միջոցով բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից եւ ուշադրությունից:

Մի օր անձամբ կկարդամ ձեր տողերը եւ կփորձեմ բոլորիդ անհատապես արձագանքել: Ասում են, թե սովորաբար ընկերները գալիս են եւ գնում են, իսկ թշնամիները կուտակվում: Ճակատագրի բերումով ուրախ եմ փաստել, որ իմ կյանքում կուտակվում են ընկերները՝ ինձ ուժ, էներգիա եւ ջերմություն տվող մարդիկ:

Շնորհակալ եմ, որ իմ, ընտանիքիս եւ մեր երկրի կողքին եք: Տիրոջ ողորմությունն ուղեկից լինի ամենքիդ:
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին:

Ձեր՝ Արմեն
Վարդաշեն ՔԿՀ
26.07.2026

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»