Ներքին 1 ժամ առաջ - 16:02 25-07-2026

Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատարանը հրապարակել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝ Լյովա Բանդուրյանի և նրա հետ նույն գործով անցնող Միսաք Փաշիկյանի վերաբերյալ դատավճռի վերդիկտը։
Դատարանը Միսաք Փաշիկյանին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով, մինչդեռ Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն մասամբ՝ մի շարք մեղադրանքներով արդարացնելով։

Ըստ մեղադրանքի՝ Լյովա Բանդուրյանը, Միսաք Փաշիկյանի, Դ. Հովսեփյանի և վարույթով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև նշված անձանց հետ համատեղ հարվածներ հասցնելով Էդ. Աֆյանին՝ վերջինիս առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Դատարանը, սակայն, Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։ Մինչդեռ Միսաք Փաշիկյանը, ըստ գործի նյութերի, ճանաչվել է Արսեն Աֆյանի սպանությունը կատարած անձը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի վիճաբանության հետեւանքով կրակոցներ հնչեցին եւ սպանվեց Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի՝ Արա Բանդուրյանի որդին՝ Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում եւ հայտնաբերվեց այդ սպանության արդյունքում։

Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի, իսկ անցած օգոստոսին նույն դատարանը կիրառեց վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք: Բայց մի քանի ամիս առաջ Վերաքննիչ դատարանը վարչական հսկողությունը փոխել էր տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով, հետո առաջին ատյանի դատարանը կրկին բաց էր թողել։ Այժմ Փաշիկյանը կալանավայրում է, Բանդուրյանը՝ ազատության մեջ։ Օգոստոսին դատարանը կհրապարակի մեղադրյալների վերաբերյալ պատժաչափերը։

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան