Ներքին 2 տարի առաջ - 14:15 13-08-2024

Հրապարակվել է լավ երևացող տեսագրությունը․ ՔԿ-ն շարունակում է թաքցնել Նորատուսցի Արայի որդու գործողությունը

Սևանի հանգստյան գոտիներից մեկում տեղի ունեցած սպանության վերաբերյալ Քննչական կոմիտեի օգոստոսի 1-ին հրապարակած տեսանյութը մոնտաժված է և հստակ չի երևում, թե ինչպես է կատարվում ավագանու անդամի սպանությունը։

Բավական չէ այն, որ Քննչական կոմիտեն տեսագրությունը հրապարակեց Սևանի ավագանու անդամի սպանությունից 15 օր անց միայն, տեսագրությունում նաև ամբողջությամբ չի երևում, թե ինչպես է տեղի ունենում վիճաբանությունն ու կատարվում սպանությունը։

Ավելին, Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում Սևանի ավագանու անդամին կրակելու պահին, քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին՝ Լևոն Բանդուրյանը չի երևում, ինչը տեղիք է տալիս մտածել, որ իրավական համակարգը գուցե փորձում են ինչ-որ բան թաքցնել։

Oragir.News-ը կապ հաստատեց Քննչական կոմիտե, պարզաբանելու՝ ինչու՞ ամբողջությամբ չի հրապարակվել տեսագրությունը, ինչու՞ է այն մոնտաժված և ինչու՞ է հրապարակվել այն կադրերը, որոնցում հստակ չի երևում կատարվածը՝ մասնավորապես Լևոն Բանդուրյանի գործողությունները։

Քննչական կոմիտեից մեզ պատասխանեցին, որ հրապարակվել է այն տեսագրությունը, որտեղ հնարավորինս լավ է երևում տեղի ունեցած իրադարձությունները։

«Մոնտաժն արվել է, որ այդ երկարությունը կրճատվի։ Այսինքն մենք չէինք կարող օրինակ 10 րոպե տեսագրություն հրապարակել։
Տեսագրությունը դրված է քրեական գործում և երբ գործը կգնա դատարան՝ հետազոտվելու է։ Այսինքն այդտեղ որևէ բան թաքցնելու, որևէ բան խաբելու կամ չգիտեմ ինչի խնդիր չկա։ Մեր խնդիրն եղել է հանրությանը ներկայացնել, այն ինչ տեղի է ունեցել, մենք դա արել ենք նշված տեսագրության միջոցով»,-ասացին ՔԿ-ից։

Oragir.News-ի հարցին՝ այս պահին Նորատուսցի Արայի որդին՝ Լևոն Բանդուրյանը կալանավորվա՞ծ է, թե՞ ազատ է արձակվել, ՔԿ-ից պատասխանեցին․
«Նա կալանքի տակ է»։

Փաստացի՝ այս ամենից կարելի է ենթադրել, որ իրավական համակարգն ամեն կերպ փորձում է արդարացնել իշխանությունների հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող քրեական հեղինակություն Նորատուսցի եղբայրներից Արա Բանդուրյանի որդու կատարածը, եթե դա նույնիսկ մարդկային կյանք արժե։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել։ Վիճաբանության մասնակիցներից մեկը Լևոն Բանդուրյանն է, ով քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի տղան է։

«Սևան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Նշենք նաև, որ սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների