Ներքին 1 տարի առաջ - 14:58 26-07-2024

Փաշինյանի քարոզչամեքենան սկսել է արդարացնել Նորատուսցի Արայի՝ սպանություն գործած որդուն

Սևանում ավագնու անդամին երեխայի աչքի առաջ սպանած քրեական հեղինակություն նորատուսցի Արա Բանդուրյանի որդուն՝ Լևոն Բանդուրյանին, արդարացնող տեսանյութերը շարունակում են ողողել համացանցը, մասնավորապես՝ Tik-tok-ը։

Ընդամենը 3 օր առաջ Տիկտոկում «Furor2» անունով էջ բացած օգտատերը վստահեցնում է, որ ինքը սպանության կադրերը տեսել է և համոզվել, որ մեղավորը երեխայի աչքի առաջ սպանված Սևանի ավագանու անդամ, ատամնաբույժ Արսեն Աֆիյանն է։

«Զենքն առաջինը հանում է ատամնաբույժը, և այդ պահին հյուրանոցի անվտանգության աշխատակիցը հասնում է վրա, փորձում է զենքը խլի նրա ձեռքից, չի ստացվում, ու հնչում է առաջին կրակոցը։ Հետո նրանք են սկսում իրենյց զենքերը հանել։ Վերջը արդեն պարզ է, սպանվում է ատամնաբույժը»,- ասում է սույն օգտատերը։

Ուշագրավ է, որ մինչ այս պահը Քննչական կոմիտեն ողբերգական դեպքի տեսագրությունը չի հրապարակել, ուստի հարց է առաջանում, թե սույն օգտատիրոջն ինչպե՞ս է հասանելի դարձել այն։

Բացի նշված տեսանյութից, սույն օգտատերը տիկտոկյան իր էջում տեղադրել է սպանված Արսեն Աֆիյանի լուսանկարը և նրան վարկաբեկող գրառում կատարել․

«Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Արսեն Աֆիյանը եղել է «Կրիստալ» տեսակի թմրանյութի ազդեցության տակ» և այլն։

Ի դեպ՝ այս գրառումների մեկնաբանությունների բաժնում օգտատերերից մեկը գրել է․

«Լսեք, էս քաղաքը Նոտատուսցի Ալիկի հղպացած բջերին էլ է ճանաչում, սովորական ատամնաբույժ Աֆիյանին էլ է ճանաչում»։

Հատկանշական է, որ տիկտոկյան այս ալիքում տեղադրված տեսանյութում խոսում է մեկը, որը վարում է իշխանական «PerfectTV» յութուբյան ալիքը։ Ի դեպ՝ սույն յութուբյան ալիքում ևս անդրադարձ կատարվել է այս ողբերգական դեպքին։

Սա ապացույց է իշխանությունների և Նորատուսցի քրեական հեղինակություն Արա և Ալիկ եղբայրների կապի մասին։ Փաստացի՝ Փաշինյանի քարոզչամեքենան սկսել է արդարացնել Նորատուսցի Արայի՝ սպանություն գործած որդուն։

Նշենք, որ օրերս տիկտոկյան հարթակում ևս մի օգտատեր տեսանյութ էր տեղադրել և արդարացնում էր սպանություն կատարած Լևոն Բանդուրյանին։

Տպավորություն է, որ այս շարքը կոնկրետ տեղից է ուղղորդվում և նպատակ է հետապնդում ամեն կերպ երեխայի աչքի առաջ հորը սպանած Լևոն Բանդուրյանին ներկայացնել դրական հատկանիշներով անձնավորություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել։ Վիճաբանության մասնակիցներից մեկը Լևոն Բանդուրյանն է, ով քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի որդին է։

«Սևան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆիյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել էր։

Նշենք նաև, որ սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։ Նրան սպանել են մանկահասակ երեխայի աչքի առաջ։

Ուշագրավ է, որ սպանությունից շուրջ 10 օր է անցել, բայց Քննչական կոմիտեն չի հրապարակել ողբերգական դեպքի տեսանյութը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից