Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:09 24-07-2026

«Վառեմ-մարեմի» շենքը քանդվում է. Սամվել Կարապետյանը գնել է, ԿԳՄՍՆ–ն ձգձգում է վերականգնումը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Կառավարությունը 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ հաստատել է Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգնման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։

Շենքը նախատեսվում էր վերականգնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Սակայն կառավարության այդ որոշումից շուրջ երկու տարի անց շենքը շարունակում է քանդվել, իսկ վերականգնման աշխատանքները տարբեր պատճառներով դեռևս չեն մեկնարկել։

Նշենք, որ շենքի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը։

Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Հովիկ Ղազարյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է, որ այս պահին իրականացվում են նախագծային աշխատանքներ։

«Քանի որ շենքը պատմամշակութային հուշարձան է, անհրաժեշտ է նաև ԿԳՄՍ նախարարության համաձայնությունը։ Հիմնական խոչընդոտն այնտեղից է։ 2025 թվականին մենք տվել ենք ամրակայման թույլտվություն, քանի որ շենքը խիստ վթարային էր, և ցանկացած պահի քարերը կարող էին պոկվել ու ընկնել անցորդների վրա։ Այդ պատճառով հրատապ կարգով տրամադրել ենք ամրակայման թույլտվությունը՝ փլուզման վտանգը նվազեցնելու համար, որից հետո սկսվել է նախարարության հետ համաձայնեցման գործընթացը»,- նշել է ճարտարապետը։

Հովիկ Ղազարյանի փոխանցմամբ՝ շենքը վերականգնումից հետո կգործի որպես թանգարան և պատկերասրահ։

Նա ընդգծել է, որ շենքի ճարտարապետական տեսքը չի փոխվելու։ Ղազարյանի խոսքով՝ նախնական էսքիզներն քննարկվում են Գյումրիի քաղաքապետարանի համապատասխան բաժնում, իսկ ԿԳՄՍ նախարարության համաձայնությունից հետո քաղաքապետարանը կտրամադրի շինարարության թույլտվությունը։

Հիշեցնենք, որ մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով՝ շենքը ներկա պահին գտնվում է ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում։ Հայտնի ֆիլմի, հայտնի շենքը 2009 թվականից քաղաքային գույք չի հանդիսանում։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը