Արտաքին 52 րոպե առաջ - 19:41 23-07-2026

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող այս նախագիծը նպատակ ունի միավորել Թուրքիայի և Հայաստանի երիտասարդներին ընդհանուր մշակութային ժառանգության շուրջ և խրախուսել Կարսի ու Գյումրիի պատմամշակութային կապերի համատեղ ուսումնասիրությունը:

Մասնակիցները ներգրավվելու են փորձագետների կողմից անցկացվող դասընթացներին, դաշտային հետազոտական աշխատանքներին Կարսում և Գյումրիում, ինչպես նաև թվային բովանդակության ստեղծմանը, որը հիմք կհանդիսանա ապագա մշակութային նախագծերի համար:

Նախագիծն ուղղված է նաև երիտասարդների միջմշակութային հաղորդակցման, թիմային աշխատանքի և հետազոտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև երկու երկրների հասակակիցների միջև կայուն համագործակցության ձևավորմանը:

Հայտերի ընդունումը կմեկնարկի 2026-ի օգոստոսին, իսկ ծրագիրը կշարունակվի մինչև 2027-ի մայիսը։ Մանրամասները կհրապարակվեն «Anadolu Kültür»-ի սոցիալական էջերում:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո