Արտաքին 1 ժամ առաջ - 12:42 23-07-2026

Լավրովի հետ քննարկել ենք պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը․ Ռուբիոն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ֆիլիպիններում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի դեմ պատերազմին վերջ տալու անհրաժեշտությունը։ Այս մասին Ռուբիոն գրել է X սոցիալական ցանցում։

ԱՄՆ պետքարտուղարը մանրամասներ չի հայտնել Մանիլայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների ամենամյա հանդիպման շրջանակում տեղի ունեցած բանակցություններից։

«Այսօր ԱՍԵԱՆ-ի նախարարական հանդիպման շրջանակում հանդիպեցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Մենք քննարկեցինք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»,- նշել է Ռուբիոն։

Ինչպես հայտնում է AP գործակալությունը, հանդիպումից առաջ Ռուբիոն ու Լավրովն անտեսել են լրագրողների հարցերը՝ կապված Ուկրաինայում պատերազմի դադարեցման, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների մասին Իրանին տվյալներ փոխանցելու հետ։

Լավրովը չի պատասխանել հարցերին․ նա լրագրողներին միայն ասել է՝ «ավելի բարձր խոսեք», թեև սենյակում լռություն է եղել, և հարցը հստակ լսվել է։

Երբ ռուս նախարարը մոտ կես ժամ անց հեռացել է հանդիպումից, նրան նորից են հարցրել, թե արդյոք Ռուսաստանն օգնում է Իրանին հարձակվել ամերիկյան զորքերի վրա։ «Լավ սանրվածք է», — պատասխանել է նա՝ սևեռուն նայելով թղթակցին։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն