Ներքին 3 ամիս առաջ - 19:24 20-07-2026

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության տեսլականը, սկզբունքները, չափումները, իրականացման և արդյունքների գնահատման մեխանիզմները։

Հիմնադրույթների նպատակն է մշակել ՀՀ լեզվական բազմազանության պահպանմանը, լեզվական կենսունակ միջավայրի ապահովմանն ու շարունակական զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն։

Հիմնադրույթներով ընդգծվում են ներառականությունը, սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթի ամրապնդումը և լեզվական բազմազանության պահպանումը՝ արձագանքելով նաև ժամանակակից թվային և տեխնոլոգիական մարտահրավերներին։

Հիմնադրույթները հիմք են դառնալու լեզվի բնագավառում հետագա ռազմավարությունների, ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների մշակման համար։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը