Արտաքին Ներքին 3 ամիս առաջ - 23:23 18-07-2026

ՌԴ-ում առաջին անգամ կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի, որոնք տրամադրվել են «Արմտեստ» ՍՊԸ-ի կողմից, մասին է։ Հիմքերն են՝ նմուշների ներմուծման ապացույցների բացակայությունը և փորձարկումների արձանագրություններ չներկայացնելը։

«Արմտեստ» ՍՊԸ-ի վերաբերյալ որոշումը համահունչ է գործընկերների դիրքորոշմանը. կազմակերպության փաստաթղթերի գործողությունն այդ պահին արդեն դադարեցվել էր հենց Հայասստանի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնի կողմից։

«Մենք գործում ենք ոչ թե ընտրողաբար, այլ հստակ չափանիշներին համապատասխան՝ անկախ խախտողի իրավազորությունից։ Սերտ համագործակցում ենք ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,- նշել է «Ռոսակկրեդիտացիայի» ղեկավար Դմիտրի Վոլվաչը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie