Տեխասում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը, փոխանցում է The Washington Post-ը։
Նրա խոսքով՝ ավելի քան 200 մարդ է փրկվել։ Նահանգապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ զոհվածները 74 և 65 տարեկան տղամարդիկ են։
Տեղատարափ անձրևները շարունակվում են, իսկ ջրի մակարդակը հասել է վտանգավոր նիշի։