Մամուլ 1 օր առաջ - 09:09 17-07-2026

Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 30-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլուն։ Վրացի պաշտոնյան վարչապետին մի շարք խորհրդանշական նվերներ է հանձնել։ Նվիրել է Ցիլա Ցալկալամանիձեի հեղինակած՝ կլուազոնե տեխնիկայով էմալապատ նկար՝ 350 հազար 959 դրամ արժեքով եւ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ Գրքի կազմը՝ պղնձից, պատված 998 հարգի արծաթով՝ 0.03 մմ հաստությամբ, այնուհետեւ՝ 999.9 հարգի ոսկով՝ նույն՝ 0.03 մմ հաստությամբ։ Արժեքը 113 հազար 100 դրամ։ «Ընձենավորը» համաշխարհային գրականության դասական ստեղծագործություններից է, որի առանցքային գաղափարներն են ընկերությունը, հավատարմությունը, սերը, արժանապատվությունն ու քաջությունը։

Վերջին շրջանում ընթերցանության մասին հաճախ հրապարակային գրառումներ անող եւ հերթական ընթերցած գրքի մասին հանրությանը տեղեկացնող Նիկոլ Փաշինյանի գրադարանում այս ստեղծագործության հայտնվելը պատահական չէ, մնում է ակնկալել, որ նա ոչ միայն կընթերցի, այլեւ կխորհի այն արժեքների շուրջ, որոնք ներկայացված են Ռուսթավելու հայտնի պոեմում։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ