Արտաքին 3 ամիս առաջ - 21:58 16-07-2026

Վրաստանի ու Ադրբեջանի միջև էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոր որոշման համաձայն՝ մայիսի 18-ին Վրաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Էլեկտրաէներգիայի մատակարարման և տարանցման համաձայնագիրը ուժի մեջ կմտնի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան հրամանագիրն արձակել է մի քանի օր առաջ՝ հուլիսի 9-ին։

Փաստաթղթի համաձայն՝ արտաքին գործերի նախարարությունը պետք է տեղեկացնի ադրբեջանական կողմին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, նաև արտաքին գործերի նախարարությունը պետք է հայտնի Վրաստանի խորհրդարանին և նախագահին համաձայնագրի կնքման վերաբերյալ։

««Վրաստանի միջազգային պայմանագրերի մասին» Վրաստանի օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, ուժի մեջ մտնելու նպատակով պետք է հաստատվի 2026 թվականի մայիսի 18-ին ստորագրված «Վրաստանի կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև Վրաստանին էլեկտրաէներգիայի մատակարարման և Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիայի տարանցման մասին» համաձայնագիրը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը.
ա) պետք է տեղեկացնի Վրաստանի նախագահին և Վրաստանի խորհրդարանին սույն որոշման առաջին հոդվածում նշված համաձայնագրի կնքման մասին,
բ) ծանուցի Ադրբեջանի Հանրապետության կողմին սույն որոշման առաջին հոդվածում նշված համաձայնագրի ուժի մեջ մտնելու ակնկալիքով վրացական կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է կառավարության որոշման մեջ։

Այս որոշման, նաև Ադրբեջանի նախագահի հրամանագրի մեջ հստակ նշված չեն այն պայմաններն ու սակագները, որոնք ներառում է երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի մատակարարման և տարանցման պայմանագիրը։

Հիշյալ փաստաթուղթը ձևակերպվել է 2026 թվականի մայիսի 18-ին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ Ադրբեջան մեկնած կառավարական պատվիրակության այցի շրջանակներում։ Այդ ժամանակահատվածում կողմերը կնքել են 20-ամյա միջկառավարական էներգետիկ համաձայնագիր, որը կարգավորում է էլեկտրաէներգիայի մատակարարման և տարանցիկ փոխադրումների հիմնական պայմանները։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդմամբ՝ ստորագրված համաձայնագրերի փաթեթի համաձայն, Վրաստանն ու Ադրբեջանը 20-ամյա ժամանակահատվածով պայմանավորվել են էլեկտրաէներգիայի մատակարարման և տարանցիկ փոխադրումների հիմնական պայմանների շուրջ։ Փաստաթղթով նախատեսված պայմանները կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Aliq.ge

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա