Ներքին 2 ամիս առաջ - 22:28 14-07-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած շուրջ 30 երիտասարդների։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունը, հարստացնել նրանց հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդակից դարձնել հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու ազգային արժեքներին։

Ծրագրի շրջանակներում հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ և ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։ Ծրագրին կազմակերպչական հարցերում իրենց օգտակարությունն են բերում նաև Ղազարավանի միանձնուհիները։

Իր խոսքում Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց տարբեր երկրներից ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման առիթով և հետաքրքրվեց նրանց առօրյայով ու ուսումնառության ընթացքով։

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման կրթական ծրագրերը նպատակաուղղված են սփյուռքահայ երիտասարդների հայեցի դաստիարակության ու կրթության ապահովմանը, ազգային և հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել իրենց աշխարհասփյուռ համայնքների ու ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը