Արտաքին 2 ամիս առաջ - 20:49 13-07-2026

Ֆրանսիան անջատել է 3 ատոմային ռեակտոր շոգի պատճառով

EDF պետական էներգետիկ կոնցեռնը ժամանակավորապես կանգնեցրել է երեք ատոմային ռեակտոր, ևս յոթն աշխատում է նվազեցված հզորությամբ։

Ընկերությունը նշել է, որ միջոցառումներն անհրաժեշտ են բնապահպանական նորմերի պահպանման համար:

Ընկերության տվյալներով՝ այդ միջոցը թելադրված է շրջակա միջավայրի պահպանության պահանջներով և նախատեսված է թույլ չտալու չափազանց տաքացած ջրի արտանետումը գետեր, որոնք շոգի պատճառով արդեն տաքանում են:

Ատոմակայանները գետի ջուրն օգտագործում են ռեակտորները հովացնելու համար, Այնուհետև տաքացրած ջուրը վերադարձնում են գետեր:

«Միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա: Ռեակտորները կարող են աշխատել բարձր ջերմաստիճանում: Այդ սահմանափակումներն ուղղված են ջրային ֆլորայի ու ֆաունայի պաշտպանությանը»,- հայտարարել է EDF-ի խոսնակը:

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»