Արտաքին 2 ամիս առաջ - 19:49 13-07-2026

Հունաստանի վարչապետի կյանքը Թուրքիա՞ն է փրկել

Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող կոնտր-ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ Հունաստանի ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և նրա ընտանիքն իրենց կյանքի համար պարտական են Թուրքիային, մինչդեռ այսօր Աթենքն Անկարայի հանդեպ «ապերախտ» քաղաքականություն է վարվում։

Յայջըն նշել է, որ 1967-ին Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ ներկայիս վարչապետի հայրը՝ Կոնստանտինոս Միցոտակիսը, ընտանիքի և այդ ժամանակ դեռ 6 ամսական Կիրիակոսի հետ միասին բերվել են Թուրքիա՝ շնորհիվ թուրքական «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) հատուկ օպերացիայի։

«Հունական խունտայի ղեկավարությունը (հեղափոխականները – խմբ.) Կոնստանտինոս Միցոտակիսի նկատմամբ մահապատժի որոշում էր կայացրել։ Եթե Թուրքիան չբացեր իր դռները և չփրկեր նրանց, ամենայն հավանականությամբ ո՛չ Կոնստանտին Միցոտակիսը կկարողանար ողջ մնալ և ոչ էլ հաջորդող տարիներին Կիրիակոս Միցոտակիսը կկարողանար վարչապետ դառնալ»,- նշել է թուրք զինվորականը։

Նա հավելել է նաև, որ ավելի ուշ Միցոտակիսների ընտանիքին Թուրքիայից Փարիզ տեղափոխվելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլը։

Յայջըի պնդմամբ՝ Միցոտակիսների ընտանիքը Թուրքիայի Հանրապետության նկատմամբ «պատմական երախտագիտության պարտք» ունի և չպետք է ցուցաբերի անշնորհակալ պահվածք։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»