Հայտարարագիր 2 ամիս առաջ - 22:30 10-07-2026

5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը ուսումնասիրում և իր ընթերցողների դատին է հանձնում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք, մեծ հավանականությամբ, կիմանանք իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք 2022 թվականի մարտից Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատրյանի, նրա կնոջ՝ Անահիտ Մինասյանի, և վերջիններիս որդու՝ Արամ Խաչատուրյանի՝ 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Վահագն Խաչատուրյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան և ավտոտնակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որոնք նա նվիրատվությամբ ստացել է 2002 թվականի ապրիլի 3-ին, ինչպես նաև երկու հողամաս՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում, որոնք ժառանգությամբ ստացել է 2017 թվականի հուլիսի 17-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Խաչատուրյանը չի հայտարարագրել։

Խաչատուրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 54 մլն 215․305,9 դրամ և 652․2 դոլար, տարեվերջին՝ 71 մլն 315․661 դրամ և 446․26 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 200 հազար դրամ և 20 հազար դոլար, տարեվերջին՝ 1․5 մլն դրամ և 20 հազար դոլար։

2025 թվականին Խաչատուրյանի եկամուտը կազմել է 22 մլն 982․880 դրամ, որը նրա աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 8 մլն 31․900 դրամ։

Խաչատուրյանի կինը՝ Անահիտ Մինասյանը, որպես անշարժ գույք, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը նա գնել է 1997 թվականի հունիսի 13-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 3039․5 դրամ, 1078,62 դոլար և 2480․65 եվրո, տարեվերջին՝ 1 մլն 195․197,6 դրամ, 1068․62 դոլար և 2480․65 եվրո։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 3 մլն 500 հազար դրամ, 4000 դոլար և 3000 եվրո, տարեվերջին՝ 3 մլն 500 հազար դրամ, 4000 դոլար և 2500 եվրո։

2025 թվականին Անահիտ Մինասյանի եկամուտը կազմել է 712․320 դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Վերջիններիս որդին՝ Արամ Խաչատուրյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 74․070 դրամ, տարեվերջին՝ 921․538 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 4 մլն 250 հազար դրամ, տարեվերջին՝ 4 մլն 750 հազար դրամ և 2500 դոլար։

Վերջինս տարեսկզբին ունեցել է 1331 դոլար արժեքով XRP-Ripple տեսակի կրիպտոարժույթ, որը տարեվերջի դրությամբ զրոյացվել է։

2025 թվականին Արամ Խաչատուրյանի եկամուտը կազմել է 11 մլն 273․413 դրամ, որը «Արմենիան քարդ» ընկերությունից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն դրամ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները