Արտաքին 4 ամիս առաջ - 18:44 09-07-2026

Վանդալիզմի դեպք՝ Ստամբուլի հայկական գերեզմանատանը

Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշը թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը տեղեկացրել է, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը մի անձ մուտք գործելով գերեզմանատուն՝ վնասել է վեց դամբարան և մի աղբյուր, փոխանցում է Պոլսո Հայոց պատրիարքությունը:

«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի անդամներին, մասնավորապես նրանց, որոնց սիրելիների դամբարանները գտնվում են սույն գերեզմանատանը», - ասված է հաղորդագրությունում:

Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է անվտանգության պատկան մարմիններին, որոնք շտապ ձեռնարկել են գործողություններ այդ արարքի հեղինակի ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է Պոլսո Հայոց պատրիարքությունը:
Դատապարտելով հայ համայնքի սրբազան արժեքների դեմ այդ պախարակելի հարձակումը՝ Պատրիարքությունը շնորհակալություն է հայտնում անվտանգության պաշտոնատարներին, որոնք «դեպքը բացահայտելու նպատակով իրենց գործունեությունն են շարունակում խղճմտությամբ և մեծ զգայնությամբ», և հույս է հայտնում, որ հանցավորը կհանձնվի արդարադատությանը:

«Պատրիարքական Աթոռը մոտիկից հետևում է դեպքին վերաբերող բոլոր զարգացումներին», - ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie