Ներքին 3 ամիս առաջ - 14:50 09-07-2026

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն է դիմել տնային կալանքի տակ գտնվող քաղաքացի՝ տեղեկացնելով, որ իր նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով չի կարող անձամբ ներկայանալ փոստային բաժանմունք՝ նամակ ուղարկելու համար։
Քաղաքացին նշել է, որ փորձել է հեռախոսազանգի միջոցով կազմակերպել նամակի առաքումը, սակայն խնդիրը լուծում չի ստացել։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պատասխանատու ստորաբաժանման հետ՝ խնդրի լուծման հնարավորությունները քննարկելու նպատակով։

Պարզվել է, որ քաղաքացու նկատմամբ նախկինում կիրառվել են նամակագրության սահմանափակումներ, որոնք հետագայում դատարանի որոշմամբ վերացվել են։

Միաժամանակ, տնային կալանքի պայմաններում քաղաքացին շարունակում էր զրկված լինել նամակը փոստային բաժանմունք ներկայացնելու հնարավորությունից։

Պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ քննարկվել են խնդրի լուծման հնարավոր տարբերակները, ինչի արդյունքում հստակեցվել է, որ տվյալ դեպքում նամակի ուղարկումը հնարավոր է կազմակերպել գրավոր լիազորագրի հիման վրա։

Ստացված պարզաբանումները ներկայացվել են քաղաքացուն, ինչի արդյունքում վերջինս կարողացել է կազմակերպել իր նամակագրության իրավունքի իրացումը։

Քաղաքացին հետադարձ կապով շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ իր նամակագրության իրավունքի իրացմանն աջակցելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր մանդատի շրջանակում աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ իրացմանը՝ պետական և այլ իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նպաստելով բարձրացված խնդիրների հնարավորինս արագ և արդյունավետ լուծմանը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր