Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Ներքին 4 ամիս առաջ - 18:05 08-07-2026

Եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն մատուցող Սուրբ Եկեղեցու հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցնելու վերաբերյալ։

Գրում է «Փաստինֆոն»։

Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերադարձրել էր հայցադիմումը, ինչը բողոքարկվել է ՀԱՍԵ ներկայացուցչի կողմից։ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը։ ՀԱՍԵ-ն վերաքննիչ բողոքով արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչներով հանդես գալու մենաշնորհ հանդիսացող առաքելություն է ունեցել և այդ հոդվածների ուժով ազատազրկման վայրերում (քրեակատարողական հիմնարկներում) կազմակերպել և իրականացրել է կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր խնամքը: Արդարադատության նախարարության և ՀԱՍԵ միջև 2014 թվականի նոյեմբերի 25-ին պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր առաջնորդն ու հոգևոր հովիվները նշանակվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

2026թ․ ապրիլի 10-ին, սակայն, քրեակատարողական ծառայության պետը որոշել է դադարեցնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունը՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձին քահանաների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։ Ըստ բողոքաբերի՝ վարչական դատարանը ձևական հիմքով վարույթ չի ընդունել հայցը, արհեստականորեն նեղացրել հայցվորի պաշտպանության ենթակա իրավունքը։ ՀԱՍԵ ներկայացուցիչը պնդել է, որ ՔԿԾ ղեկավարի որոշումը դատարանը պարտավոր էր գնահատել որպես վարչական ակտ։

««Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը... ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները:...: Այդ իրավունքի ԻՐԱՎԱՏԵՐԸ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է և ոչ թե՝ քահանան կամ այլ հոգևորականը: Դատարանն այս իրավունքը նեղացրել և «պատկերացրել է» որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակված հոգևորականի հարց, մինչդեռ, ինչպես վերը նշվել է, այս իրավունքը Եկեղեցու մենաշնորհ հանդիսացող առաքելությունն է՝ ազատազրկման վայրերում ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ»,- նշել հայցվոր կողմը։

Վերաքննիչ վարչական դատարանը, վերլուծելով օրենսդրական կարգավորումները, արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու իրավունքը ծագում է օրենքից և ոչ թե որևէ պայմանագրից, իսկ քննարկվող դեպքում հայցվորի կողմից ներկայացված և Դատարանի կողմից մատնանշված 2014 թվականի նոյեմբերի 25- ին կնքված «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության գործունեությունը կանոնակարգելու մասին» պայմանագիրն ուղղված է օրենքով սահմանված այդ իրավունքի իրացման կանոնակարգմանը. նման պայմանագիրը կարող է կարգավորել համապատասխան գործունեության կազմակերպական, ընթացակարգային կամ գործնական հարցերը, սակայն չի կարող հանդիսանալ այն իրավունքի ծագման հիմքը, որը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերապահված է օրենքով։ Ուստի այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա է պայմանագիր, ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ վեճը ծագում է մասնավոր իրավահարաբերություններից։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը հայցադիմումը վերադարձնելիս դուրս է եկել հայցադիմումի ընդունելիության փուլին բնորոշ ստուգման սահմաններից՝ հայցապահանջի ենթադրյալ ոչ ճիշտ ձևակերպումը և վիճելի իրավահարաբերության բնույթի վերաբերյալ իր գնահատականը վերածելով հայցադիմումը վերադարձնելու հիմքի։ Մինչդեռ, հայցադիմումի բովանդակությունից հնարավոր է պարզել, որ հայցվորը դատական պաշտպանության է դիմել քրեակատարողական հիմնարկներում իր հոգևոր ծառայության իրականացման հնարավորությունը սահմանափակող կամ դադարեցնող վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող վարքագծի կապակցությամբ։ Հետևաբար, բողոքարկվող որոշումը ենթակա է վերացման։ Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա տվյալների պայմաններում նման պատճառաբանությամբ չէր կարող վերադարձվել հայցադիմումը։ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։

Ամենից շատ դիտված

21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
22:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ կան վիրավորներ
23:35 Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
10:58 Կոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին