Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:30 07-07-2026

Հրաժեշտ օրենքին. ինչու է Ավինյանը տեռորի կոչ անում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Սարսափելի հայտարարություն է արել քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր։ Պետք ա բողոքներ, լաց, բոլոր ինստանցիաներով գրեն էդ շինարարները, ասեն՝ մեզ սպանում են, սպանեք դրանց, էդ փնթիությունը պետք է էս քաղաքից վերանա։ Ով չարեց վարչարարությունը, կոնկրետ պատասխանատուով խիստ նկատողություն՝ գործից հանում ենք։ Իմ համբերությունը սպառվել է այս առումով»,- հունիսի 6-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ինչո՞ւ է Ավինյանը տեռորի կոչ անում։

Հոգեբանները կարող են նկատել, որ այս խոսքը ատելություն և սադիստական շեշտադրումներ է պարունակում, մարդկանց ցավ պատճառելու, նեղացնելու մղում։ Այստեղ կարող են տեսնել նաև ապօրինության, բռնության կոչ շինարարների, վարչական աշխատողների նկատմամբ։ Իսկ «տեռոր» բառն ուղղակի ցնցող տպավորություն է թողնում, քանի որ տեռորն ինքնին նշանակում է, որ օրինական ճանապարհով հնարավոր չէ հասնել նպատակին։

Մեզ հայտնի վերջին տեռորիստական գործողությունը տեղի է ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում, երբ գնդակահարվեցին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ։ Այս մասին հանրային գնահատական միանշանակ բացասական է։ Բոլորը դատապարտում են, ոչ ոք չի արդարացնում Հոկտեմբերի 27-ի մեծ տեռորը։

Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո Յակոբինյան տեռորն էր սարսափելի։ Քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված կառափնարանում օրական մի քանի հոգու մահապատժի էին ենթարկում՝ առանց լուրջ քննության ու դատավարության։ Յակոբինյան դիկտատուրայի կարճ շրջանում 1500 մարդ է գլխատվել գիլիոտինով։ Փարիզում մարդիկ վախից գունատված էին։

Կարմիր տեռորը ևս սարսափելի մասշտաբների է եղել։ Սրա հիմքը դրել է Տրոցկին, որը 1918-ին կռվից փախած կարմիր բանակայիններին շարել է ու ամեն տասներորդին գնդակահարել, որ մյուսները լավ կռվեն։

Խորհրդային բռնազավթման տարիներին բազմաթիվ հայ մտավորականներ, սպաներ, պետական գործիչներ են սպանվել ռուսական դրածոների ձեռքով՝ առանց դատի ու քննության։ 1921-ի Փետրվարյան ժողովրդական ապստամբության նախորդ օրը, Երևանի բանտում ռուսական դրածոները կացնահարել էին մի շարք սպաների ու պետական գործիչների։ Նրանց հիշատակին խաչքար է կանգնեցված Անգլիական այգում։

Լակոտական Հանրապետությունում (1941-1943թթ) իշխանությունները դաժանաբար են վերաբերվել բոլշևիկների, պարտիզանների, հարբեցողների նկատմամբ։ Նրանց մեծ մասին գնդակահարել են առանց լուրջ ու փաստարկված քննության։ Մոտ 2 տարում 1500 մարդ է սպանվել դահիճ Անտոնինա Մակարովայի գնդացրով։ Սա հետագայում որակվել է լակոտական տեռոր։

Չինական մշակութային հեղափոխության շրջանում 3 մլն մարդ է սպանվել։ Նրանց մի մասը մահացել է խունվեյբինների կտտանքներից։ Այս շրջանում գրաքննություն էր, թույլատվում էր կարդալ միայն Մաո և երգել հեղափոխական երգեր։ Մնացածն արգելված էր։ Այլ գիրք կարդացողը, այլ երգ լսողը ենթարկվում էր կտտանքների։ Հետագայում այս տարիները որակվել են մշակութային տեռոր։ Սա Չինաստանի պատմության ամոթալի էջն է։

Տիգրան Ավինյանի հիշատակած վարչարարական տեռորը կիրառվում է լեգիտիմության ճգնաժամի պարագայում։ Օրինակ՝ երբ զավթիչը ոչ լեգիտիմ իշխանություն է ձևավորվում, ապա միջին օղակների ենթակաները չեն ճանաչում իշխանության լեգիտիմությունը, չեն կատարում վերադասի հրահանգները։ Այս դեպքում զավթիչը կամ նրա դրածոները տեռոր են անում, որ կարգի հրավիրեն միջին ու ստորին օղակների աշխատողներին։ Վարչարարական տեռորը կիրառվում էր խորհրդային բռնազավթման շրջանում, մասնավորապես՝ այսպես կոչված՝ Լճացման տարիներին, երբ սովետը պարտվում էր Սառը պատերազմում, ու այդ պատճառով լուրջ ճգնաժամ էր։

Նորմալ երկրում վարչարարական տեռոր չեն անում, քանի որ իշխանությունը լեգիտիմ է, բոլորը միավորվում են արժեքների, աշխատանքային ընդհանուր փիլիսոփայության շուրջ։ Նորմալ երկրում մարդը գիտի, թե ինքն ով է, ինչու է աշխատում, ինչու պետք է լինի ազնիվ, արդար, պարկեշտ, բարի և այլն։

Տիգրան Ավինյանը, հավանաբար, միայն խորհրդային ավանդույթներին է ծանոթ և չգիտի, որ նորմալ երկրներում վարչարարական փնթիության դեմ պայքարի նորմալ մեթոդներ են կիրառվում ու տեռոր չեն անում։ Եվ եթե ՔՊ-ական իշխանությունները շարունակաբար արհամարհեն արժեքները, ատեն ժողովրդին, ոչինչ չանեն աշխատանքային փիլիսոփայություն արմատավորման ուղղությամբ, ապա Ավինյանի հռչակած վարչարարական տեռորը ճգնաժամ կառաջացնի, որը կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալմանը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից