Ներքին 4 ամիս առաջ - 15:17 26-02-2026

Թոշակների բարձրացում՝ առանց Կառավարության որոշման․ Փաշինյանն էլի օրենքին դեմ է գնում

Նիկոլ Փաշինյանը երեկ վաղ առավոտյան թոշակառուներին աչքալուսանք էր տվել, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան, թեպետ ավելի վաղ ինքն ու Կառավարության մյուս անդամները բացառում էին այդ հնարավորությունը՝ թոշակառուներին առաջարկելով օգտվել հետվճարի համակարգից։ «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի մեկից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ»,- նշել էր նա»։

Թոշակառուները տարակուսանքով արձագանքեցին սրան, քանի որ նույն Փաշինյանը 2 ամիս առաջ քաղաքացիների այս խմբ մասին աղմկոտ հայտարարություն էր արել՝ պնդելով, թե նրանք չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։ «Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու»,- ասել էր Կառավարության ղեկավարը, ով ընտրություններից 3 ամիս առաջ ինչ-որ հրաշքով մտափոխվեց։

Ուշագրավ է սակայն, որ Նիկոլ Փաշինյանը թոշակների բարձրացման մասին է խոսում այն ժամանակ, երբ Կառավարությունը նման որոշում չի կայացրել։ Նման որոշումները կայացվում են Կառավարության անդամների քվեարկությամբ, և առնվազն տեսականորեն չի բացառվում, որ Փաշինյանը թիմում գուցե գտնվեն այնպիսի պաշտոնյաներ, ովքեր դեմ կքվեարկեն այս որոշմանը՝ օրինակ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով հիշյալ իրողությանը, նշեց, որ հասարակությունը արդեն մի քանի տարի է ականատես է որոշումների կայացման նման գործելաոճի։

Ալավերդյանը շեշտում է՝ երկրում ձևավորվել է իրավիճակ, երբ կարևոր ռազմավարական որոշումները, քաղաքական հայտարարությունները և անգամ միջազգային մակարդակի գործընթացները փաստացի իրականացվում են մեկ անձի կողմից։ «Մենք արդեն պետք է սովորած լինեինք, որ այդ բոլոր որոշումները, ռազմավարությունները, քաղաքականությունը, հայտարարությունները մինչև անգամ միջազգային մակարդակով արվում են մեկ անձի կողմից։ Իրականում սա ինքնիրավչություն է և պետությանը հարիր կեցվածք չէ»,- ասաց Ալավերդյանը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օրենք է խախտում։

Մեր զրուցակիցն նկատեց՝ խնդիրը միայն այն չէ, թե որոշումները լավն են, թե վատը, այլ այն, որ դրանք կայացվում են կամայական ձևով։ Ալավերդյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ դեռևս ուժի մեջ չմտած կամ չվավերացված միջազգային պայմանագրերը ներկայացվել են որպես արդեն իսկ կայացած փաստ։

Լարիսա Ալավերդյանը նման գործելաոճը գնահատեց վերին աստիճանի դատապարտելի՝ հավելելով, որ նույնիսկ նախկինում, անկախ թերություններից, պետական ինստիտուտները փորձել են պահպանել որոշակի ինստիտուցիոնալ մակարդակ։

Զրույցի վերջում նա կոչ արեց կառավարության անդամներին և Ազգային ժողովի պատգամավորներին ավելի ակտիվ լինել և փորձել կանխել, իր ձևակերպմամբ, անցանկալի զարգացումները երկրում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել