Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 23:44 16-05-2026

Հունաստանը դեմ է Թուրքիայի ծովային սահմանների նոր օրենքին

Հունաստանն արձագանքել է Թուրքիայի կառավարության կողմից մշակվող «Թուրքական ծովային օրենքի» նախագծին, որով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել Թուրքիայի ծովային սահմանները Սև, Միջերկրական և Էգեյան ծովերում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հունաստանի արտգործնախարար Յորգոս Գերապետրիտիսը հայտարարել է, որ միջազգային իրավունքի շրջանակում բազմակողմ կամ երկկողմ համաձայնություն պահանջող հարցերում միակողմ քայլերը չեն կարող միջազգային ուժ ունենալ։ Նա ընդգծել է, որ Աթենքը կարող է «տարբեր ձևերով արձագանքել» նման նախաձեռնություններին։

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն էլ մեղադրել է Թուրքիային «ռևիզիոնիստական նպատակներ» (վերանայող և աղավաղող գաղափարական-քաղաքական հոսանք) հետապնդելու մեջ՝ շեշտելով, որ բոլոր հունական կղզիներն ունեն ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայով նախատեսված իրավունքները։

Միևնույն ժամանակԹուրքական կողմն էլ հայտարարում է, որ օրենքի նպատակը երկրի ծովային իրավասությունների հստակեցումն ու ներքին օրենսդրական բացերի լրացումն է։ Թուրքիայի ՊՆ-ն էլ ընդգծել է, որ զինված ուժերը շարունակելու են պաշտպանել երկրի իրավունքներն ու շահերը ծովային գոտիներում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է