Ուղիղ եթեր
Արտաքին 57 րոպե առաջ - 11:07 26-10-2026

Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․Նեթանյահու

Իրանը կարող է փորձել հարվածել Իսրայելին՝ հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրությունները խափանելու համար, ենթադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են և՛ պաշտպանվել, և՛ հարձակվել։

Մենք ունենք հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանը և նրա կողմից աջակցվող ուժերը կարող են փորձել հարձակվել մեզ վրա՝ ընտրությունները խափանելու նպատակով», – կիրակի օրը նրա խոսքերն է մեջբերել The Times of Israel-ը։

Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի շատ ավելի հզոր հարվածներով։

Ամենից շատ դիտված