Նախկին Մշակույթի նախարար Նազենի Ղարիբյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Թալինի եկեղեցական համալիրում Կաթողիկեի վերականգնման աշխատանքներն են, եւ օ սարսափ!!!!! շինարարության քարերը լցված են հյուսիսային պատի մոտ գտնվող մատուռ-դամբարանի ավերակների վրա, իսկ արեւելյան խորանի տակ գտնվող հազվագյուտ մասնարան-դամբարանը վերածվել է շինարարների աղբարկղի չհաշված որ մուտքի դիմաց ծառ է աճել, որ սպառնում է դամբարանին։ Ո՞վ է այս աշխատանքների պատասխանատիւն եւ ինչո՞ւ հնագետների հետ չեն աշխատում»: