Սպորտ 1 ամիս առաջ - 20:54 25-06-2026

Իսպանացի հարձակվող Խավի Մորենոն հեռանում է Փյունիկից

Իսպանացի հարձակվող Խավի Մորենոն հեռանում է «Փյունիկից», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Շնորհակալություն ենք հայտնում Խավի Մորենոյին ցուցադրած խաղի և նվիրվածության համար։ Մաղթում ենք հաջողություններ և նոր նվաճումներ հետագա կարիերայում»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Ֆուտբոլիստը «նռնագույններին» միացել էր 2025 թվականի ամռանը։ «Փյունիկի» կազմում Խավին անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ և գրանցելով 2 գոլային փոխանցում։