Ներքին 2 ամիս առաջ - 20:44 23-06-2026

ՌԴ վերադառնալու հնարավորություն չունեցած հոգևորականները ներգրավվել են հավաքներին․ ովքեր են նրանք

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից հայտնել են Հայաստանում զինվորական հավաքների զորակոչված հոգևորականների անունները։

Նրանք են՝ Արսեն քահանա Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, ք.Վորոնեժ) և Երեմիա քահանա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ք. Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ։

Նրանք արդեն մասնակցում են վարժական հավաքներին, հայտնում է թեմի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էր քահանաներին վերադառնալ ՌԴ։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտարարել էին, որ Ռուսաստանից ՀՀ ընտրության համար ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության։

«Շտապ և անսպասելի կարգով կազմակերպված հավաքներ անցկացնելու որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրերը, ինչը խաթարել է ծխերի սովորական գործունեությունը: Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան