Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան սպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում: Այս մասին ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«Մեր զինված ուժերը պատրաստ են նրանց այլ կերպ պատասխանել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին հետագա հարվածներով, եթե Թեհրանը չվերահսկի Լիբանանում իրանամետ խմբավորումները։