Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 19:00 18-06-2026

3 օր է՝ անջատված է․ ավտոբուսների ժամանման ցուցատախտակը չի աշխատում

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում կանգառներում տեղադրված ավտոբուսների ժամանման ժամանակը ցուցադրող էլեկտրոնային սարքերից մի քանիսը, կարծես, արդեն խնդիրներ ունեն։

Oragir.News-ի ուշադրությանն է արժանացել, որ «Տաշիր Արենա»-ի հարևանությամբ գտնվող կանգառում տեղադրված ցուցատախտակը շուրջ երեք օր է՝ չի աշխատում։ Սարքի էկրանին որևէ տեղեկատվություն չի ցուցադրվում, ինչի հետևանքով քաղաքացիները զրկված են ավտոբուսների ժամանման վերաբերյալ օպերատիվ տեղեկություն ստանալու հնարավորությունից։

Քաղաքացիներից մեկը նշեց նաև, որ նույն խնդիրը կա նաև Աբովյան փողոցի վերջնամասում գործող կանգառում:

Հատկանշական է, որ նման սարքերը Երևանում տեղադրվել են համեմատաբար վերջերս՝ ուղևորների համար հասարակական տրանսպորտից օգտվելը առավել հարմարավետ դարձնելու նպատակով։ Սակայն դրանցից առնվազն մի քանիսի աշխատանքում արդեն իսկ խափանումներ են արձանագրվում։

Քաղաքացիները նշում են, որ հատկապես պիկ ժամերին նման տեղեկատվության բացակայությունը դժվարացնում է երթուղիների պլանավորումը և սպասման ժամանակի գնահատումը։

Oragir.News-ը պարզաբանման համար փորձեց կապ հաստատել նաև քաղաքապետարանի հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին:

Մանրամասները՝ տեսանյութում:


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը