ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, ոչ Եվրամիությունում քննարկումներ են սկսվել Միությանը միացող երկրների համար վետոյի իրավունքի հնարավոր սահմանափակման վերաբերյալ։
Ըստ նրա՝ ԵՄ-ում ներկայումս մշակվում են նոր մեխանիզմներ և երաշխիքներ։ Դրանց հիմնական նպատակն է ապահովել ապագա անդամների կողմից համաեվրոպական կանոնների և չափանիշների խիստ պահպանումը՝ անկախ նրանց ինտեգրման ճշգրիտ ժամկետներից՝ 5, 10, թե 15 տարի հետո։
Մարթա Կոսը նաև ընդգծել է, որ նման կարգավորիչ փոփոխությունները և պայմանները մանրամասն կքննարկվեն յուրաքանչյուր թեկնածու պետության հետ անհատապես՝ նրանց անդամակցության համաձայնագրի պատրաստման ընթացքում։