Ներքին 3 ամիս առաջ - 20:00 15-06-2026

Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան

Newmag հրատարակչության ղեկավար, լրագրող Արտակ Ալեքսանյանը գրել է.

«Երբ առաջին անգամ Անուշին առաջարկեցի թարգմանել Մարգարեթ Միտչելի «Քամուց քշվածները», զարմացավ։ Ասաց՝ ինչո՞ւ ես։ Ասացի՝ որովհետև դու Սքարլեթն ես։

Ոչ արտաքին նմանությամբ, այլ բնավորությամբ, խառնվածքով, մտածողությամբ։ Եվ ամենակարևորը՝ սեփական հողին կպած մնալու, նրանից չպոկվելու, դժվար պահին չհեռանալու աննկուն կամքով։

Քչերը գիտեն, որ վերջին հինգ տարիներին Անուշն ուներ բոլոր հնարավորություններն ու հրավերները՝ տեղափոխվելու Եվրոպա, աշխատելու, դասախոսելու, ապրելու ավելի ապահով, ավելի գնահատված, ավելի հանգիստ կյանքով։ Կարող էր գնալ։ Բայց չգնաց։

Մնաց այստեղ։ Մնաց նույն ԵՊՀ-ում, որտեղ բառի բուն իմաստով կոպեկներ էր ստանում՝ սիմվոլիկ աշխատավարձ։ Մնաց ոչ թե որովհետև այլ տեղ չուներ գնալու, այլ որովհետև ուներ շատ հստակ համոզմունք. գրական մտածողությունը չի կարող գավառական լինել։ Այն պիտի լինի համաշխարհային։ Եվ եթե ուզում ես ստեղծել իսկապես ազգային մշակույթ, պիտի խորությամբ ճանաչես ոչ միայն քեզ, այլ նաև քեզանից առաջ և քո օրերում ստեղծվող համաշխարհային գրական միտքը։

Կան որոշումներ, որոնք կարող են լինել դաժան, անարդար, խիստ, քաղաքական, վարչական կամ ֆինանսական։Եվ կան որոշումներ, որոնք ճակատագրական են։ Քաղաքակրթական։

Արտասահմանյան գրականության ամբիոնի փակումը հենց այդպիսի որոշում է։ Դա այնքան սխալ է, որ նույնիսկ անտարբերների մոտ անհարմարության զգացում է առաջացնում, իմացողների մոտ՝ ցավ, իսկ մասնագետների մոտ՝ կոգնիտիվ դիսոնանս։

Ես գիտեմ՝ ինչ են կորցնելու ուսանողները։ Բայց անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչ է շահելու ԵՊՀ-ն։ Մի բան, սակայն, հստակ գիտեմ. Անուշն ու արտգրակը չեն կորչելու։ Եթե ոչ որպես ամբիոն, ապա որպես մտածողություն։ Եթե ոչ որպես ինստիտուցիոնալ միավոր, ապա որպես համաշխարհային գրականության դեսպանություն հայերենում։

Անուշն արդեն թարգմանել է «Քամուց քշվածները»։ Եվ անկեղծորեն կարծում եմ՝ այնքան լավ, այնքան մեծ նվիրումով ու ճշգրտությամբ, որ այդ աշխատանքն արժանի է պետական պարգևի։ Արդեն տպարան է գնացել նրա նոր թարգմանությունը՝ «Նորա Վեբստերը»։ Իսկ աշնանը լույս կտեսնի «Ոսկեկատարը»՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած ամերիկյան մեծագույն վեպերից մեկը։

Անուշը չի կորի։ Արտգրակը չի կորի։ Ափսոսը երեխաներն են։ Այն ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ մի ամբողջ պատուհան դեպի աշխարհ»։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
18:57 Երևանում բացեցինք Մհեր Մկրտչյանի արձանը, որի քանդակագործը Տիգրան Արզումանյանն է. Տիգրան Ավինյան
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի