Ներքին 3 ամիս առաջ - 14:28 15-06-2026

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախությամբ հայտնում է, որ ԱՄՆ սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանի ու Սթիվ Սերիոյի՝ ամերիկացի երկու ամենահայտնի ու բազմաթիվ մրցանակների արժանացած անվասայլակով բասկետբոլիստների այցի և հունիսի 15-ից 17-ը Հայաստանում կազմակերպվող նախաձեռնությունների մասին։ Այցը իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակում։ Այն ընդգծում է հայ-ամերիկյան ընդլայնվող փոխգործակցությունը և մարզական գերազանցության հասնելու, երիտասարդների համար լայն հնարավորություններ ապահովելու ու մեր ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու մեր ընդհանուր հանձնառությունը։ Սա նաև ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված «Ազատություն 250» խորագրով իրականացվող նախաձեռնություններից մեկն է։

Պարալիմպիկ խաղերի քառակի մասնակից և բազմակի մեդալակիր Ռ․ Հոլերմանը և պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակից ու եռակի ոսկե մեդալակիր Ս․ Սերիոն մարզումներ, պարապմունքներ, աշխատարաններ, վարպետության դասեր կանցկացնեն հայ երիտասարդների և հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ Երևանում և Գյումրիում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ, որը տեղի կունենա հունիսի 17-ին Ազատության հրապարակում և բաց կլինի հանրության համար։

Ծրագիրը կազմակերպվում է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի (ղեկավար՝ Հովհաննես Խզմալյան), Երևանի քաղաքապետարանի, «Այբ» դպրոցի, Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցի և Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։

«Սպորտը մարդկանց համախմբելու, միավորելու, խոչընդոտները վերացնելու ու երիտասարդ սերնդին ոգեշնչելու եզակի ներուժ ունի։ Սթիվն ու Ռոզը լավագույնս ներկայացնում են ամերիկյան ոգին, տոկունությունն ու գերազանցությունը։ Հպարտ ենք նրանց հյուրընկալել Հայաստանում և հայ երիտասարդներին և մարզիկներին ներկայացնել նրանց անցած ուղին», - ասաց ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նեյթան Օսթինը։

ԱՄՆ պետքարտուղարության «Սպորտային բանագնացներ» ծրագրով ամերիկացի մարզիկներն ու մարզիչներն այցելում են օտարերկրյա պետություններ` որպես մշակութային դեսպաններ օգնելով խորացնել փոխըմբռնումը, ամրապնդել երկկողմ կապերը և ոգեշնչել համայնքներին ամբողջ աշխարհում։

Միջոցառումների անցկացման վայրերի ու ժամերի մասին մանրամասներ կարող եք գտնել մեր Facebook-ի, Instagram-ի և X-ի էջերում։


Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին