Արտաքին 3 ամիս առաջ - 23:23 10-06-2026

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Ամերիկացի զինվորականները շարժչին հասցրած հարվածով շարքից հանել են Օմանի ծոցում Պալաուի դրոշի ներքո նավարկող Settebello նավթատարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ ռազմական ինքնաթիռը բարձր ճշգրտությամբ խոցող զինամթերքով հարվածել է նավի մեքենայական հատվածին այն բանից հետո, երբ անձնակազմը բազմիցս խախտել է ամերիկացի զինվորականների ցուցումները»,- նշված է հրամանատարության հաղորդագրությունում։

CENTCOM-ի տեղեկացմամբ՝ իրանական նավահանգիստների ծովային շրջափակման մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները շարքից հանել է 8, իսկ ընթացքի երթուղուց շեղել է 134 նավ։

Bloomberg-ը հունիսի 10-ին տեղեկացրել էր, որ Օմանի ծոցում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Իրանին առնչվող Settebello նավի վրա։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում