Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 18:26 08-06-2026

Էդուարդ Սպերցյանն անկեղծ գրառում է կատարել 26-ամյակի առթիվ

Երեկ՝ հունիսի 7-ին, Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշում էր ծննդյան 26-րդ տարեդարձը։

Այդ առիթով ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և խոսել իր կարիերայի ու անցած ճանապարհի մասին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են, աջակցում են, ոգեշնչում ու ինձ հետ կիսում այս ճանապարհը:

Ամեն տարին իր հետ բերում է նոր դասեր, փորձություններ, հնարավորություններ և երախտապարտ լինելու առիթներ։ Ես գնահատում եմ այն ամենը, ինչ տեղի է ունենում իմ կյանքում, և մեծ հետաքրքրությամբ եմ նայում ապագային։ Ընկերնե՛ր, շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի, ուշադրության և բարեմաղթանքների համար»,- գրել է Սպերցյանն իր տելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ «Ցլերի» գլխավոր թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2020 թվականին: Այս ընթացքում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 58 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ:

Armsport