Սպորտ 1 տարի առաջ - 19:10 19-08-2025

Սպերցյանն ընդգրկվել է ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով»,- ընդգծում է աղբյուրը:

Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը նաև գոլային փոխանցում էր կատարել «Սոչիի» դեմ խաղում: Նա ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող: Էդուարդ Սպերցյանը 5 խաղից հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ 3 գոլով և 4 գոլային փոխանցումով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը