Սպորտ 6 ամիս առաջ - 23:20 11-11-2025

Սպերցյանն ու Թիկնիզյանը միացան հավաքականի մարզումներին

Հայաստանի հավաքականի նոր ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու սերբական «Ցրվենա Զվեզդայի» (Բելգրադ) եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը միացել են Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի մարզումներին. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է հայտնում:

Հավաքականը շարունակում է պատրատվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին։

Նոյեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը կընդունի Հունագրիային, երեք օր անց կհյուրընկալվի Պորտուգալիայի հավաքականին։