Ներքին 4 ամիս առաջ - 21:16 30-05-2026

Նիկոլի «խիզախությունից» առաջին հերթին շահում են Թուրքիան ու Ադրբեջանը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 3-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:

«Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն

Արդեն երկրորդ անգամն է, ինչ օտար պետության պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը որակում է խիզախություն: Խոսքն օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տված որակման մասին է:

Որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում նիկոլական խիզախությունն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում, պետք է հիշել, թե ինչո՞ւ և ու՞մ կողմից Փաշինյանն առաջին անգամ արժանացավ «խիզախ» գնահատականին:

Առաջինը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին տվեց «խզախ» որակումը: Դա 2022թ․-ին էր՝ Պրահայում նույն թվականի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանին դավաճանաբար հանձնելու շրջանակներում: Նիկոլը համաձայնել էր մակրոնների, միշելների հակառուսական ծրագրերի շրջանակներում Արցախն ու 120 հազար արցախցու դարձնել մանրադրամ և դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Բնականաբար, հանուն իշխանական աթոռը պահելու հարցում նույն մակրոնների աջակցությունն ստանալու ակնկալիքով:

Հիմա Հայաստանն է դրվել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում, այն է՝ դավաճանական վարքագծի դրսևորում:

Օտար երկրների պաշտոնյաներին պետք չէ մեղադրել: Իրենք իրենց երկրների շահերն են պաշտպանում: Իրենց համար Նիկոլը խիզախ է: Այլ հարց է, որ հայ ժողովրդի համար այդ ամենը ուրիշ որակում ունի՝ սարսափելի հետևանքերով:

Ի դեպ, Նիկոլի «խիզախությունից» առաջին հերթին շահում են Թուրքիան ու Ադրբեջանը:

Այս ամենին պետք է վերջ դնել հունիսի 7-ի ընտրություններով:

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար»

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է