Ներքին 5 ամիս առաջ - 15:24 26-05-2026

Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ի զորահանդեսին հայկական բանակը կներկայանա նոր համազգեստով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված կայանալիք զորահանդեսի ընթացքում Հայաստանի բանակը կներկայանա նոր դաշտային և տոնական համազգեստով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի Հանրապետության օրը, իր գնահատմամբ, առանձնահատուկ կերպով է նշվելու։

«Մեր ժողովուրդը այդ զորահանդեսից հետո խնջույք անելու տրամադրություն է ունենալու, որովհետև տեսնելու է իր նոր բանակը՝ նոր համազգեստով, ռազմական նոր տեխնիկայով։

Ընդ որում՝ ցուցադրվող ռազմական տեխնիկայի մի մասն օտարերկրյա արտադրության է, բայց շատ կարևոր մի հատված էլ Հայաստանի Հանրապետության արտադրության է»,- հայտարարել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի