Ներքին Միտք 5 ամիս առաջ - 11:11 24-05-2026

Ալիևը փող է ծախսու՞մ Փաշինյանի ընտրարշավի վրա

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Ալիևը փող է ծախսու՞մ Փաշինյանի ընտրարշավի վրա

Հայաստանի ընտրություններին միջամտում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, դա անում են անթաքույց, փաստացի դա անում են թե՛ Մոսկվան, թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը։ Բայց դա թերևս այդքան էլ նորություն չէ մեր պետության և ընտրությունների պատմության մեջ, ուղղակի մասշտաբներն ու հետաքրքրությունն են այս անգամ տարբեր։

Բայց այդ ամենի ֆոնին ինձ համար առանձնահատուկ հետաքրքիր է Ադրբեջանի շատ ուղիղ միջամտությունը և իրենց կողմից լուրջ ռեսուրսների ներդրումը՝ հանուն Փաշինյանի։ Վերջերս տեսա, որ իրենց առաջատար լրատվամիջոցներից մեկը ֆիլմի թրեյլեր է հրապարակել, որը փաստացի ուղղված է ներկայիս ընդդիմության դեմ, և այդ ֆոնին շատ կարևորվում է Փաշինյանի մնալը իշխանության։ Որքան հասկացա՝ կարճ տեսահոլովակից, տվյալ ֆիլմի շրջանակներում փորձել են հարցազրույցներ ունենալ նաև արտերկրում ապրող տարբեր փորձագետների հետ։

Ընդ որում, սա հենց նույն լրատվամիջոցն է, որը հսկայական ռեսուրսներ է ծախսում Ռուբեն Վարդանյանի դեմ սև PR իրականացնելու համար։ Նյութերը այստեղ տեղադրվում են անգլերեն, այսինքն՝ նախատեսված են հենց դրսի լսարանի համար։

Այն, որ Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, ինձ համար վաղուց նորություն չէ, բայց շատ հետաքրքիր է տեսնել, որ Ալիևը փաստացի փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար։ Թեև երևի դա էլ է հասկանալի՝ չէ՞ որ Փաշինյանը պատրաստ է իրագործել Ալիևի ամենավտանգավոր ֆանտազիաներն անգամ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և հայկական ինքնության դեմ․․․

Վերջում ևս մեկ անգամ հիշիր՝ հարգելի ՀՀ քաղաքացի, հարգելի ընտրող, հիշիր՝ ով ում ուզում է թող աջակցի, ով ում վրա որքան փող ուզում է թող ծախսի, այս երկրի ճակատագիրը որոշողը դու ես, բացառապես դու, քո որոշումից է կախված՝ այս երկիրը հնարավորություն կստանա բարդ իրադրությունը հաղթահարելու, թե՞ մեր ձեռքով մեր երկիրը վերջնական կգցենք փոսը․․․
Եթե չենք ուզում Ալիևը որոշի, ուրեմն հունիսի 7-ին գնում ենք ընտրության:
Որոշողը մենք ենք։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան