Մամուլ 2 ամիս առաջ - 08:35 22-05-2026

Նորից հարցաքննությունների են կանչում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին շաբաթներին 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթին նոր շունչ են հաղորդել։

Հարցաքննության են կանչում միջին օղակի զինվորականների, հիմնականում՝ յուրայինների, որպեսզի բարձրաստիճան զինվորականների, պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոնյաների, հիմնականում՝ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների դեմ ցուցմունքներ կորզեն։

Մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրություններին ընդառաջ սա ընդամենը պրոֆիլակտիկ, վախեցնելու համար իրականացվող օպերացիա է, որով զինվորականությանը հասկացնում են՝ չմտածեն խաղեր տալ: Սակայն չեն բացառում նաեւ ձերբակալությունները, որով կփորձեն ավելի տպավորիչ դարձնել վախի մթնոլորտը` ընդդիմության հետ «խաղեր տվողների» նկատմամբ։

Ի դեպ, ասում են՝ ԳՇ նախկին պետ, վերջերս ակտիվության նշաններ դրսեւորած Օնիկ Գասպարյանն այս պատճառով է ընդհատակ անցել, նրան էլ են հասկացրել, որ տեղը հանգիստ նստի, հակառակ դեպքում «լավ չի լինի»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում