Արտաքին 5 ամիս առաջ - 22:24 21-05-2026

Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի միջև ստորջրյա գազատար կանցկացվի

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Անկարայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) վարչապետ Ունալ Ուսթելի հետ։ Կողմերը հայտնել են, որ աշխատանքներ են տարվում «փոխադարձ բնական գազի մատակարարման» ուղղությամբ։

Քննարկվել է մասնավորապես Թուրքիայից դեպի ՀԿԹՀ էլեկտրաէներգիայի և բնական գազի խողովակաշարերի կառուցման նախագծերը։

Յըլմազը նշել է, որ կողմերը մտադիր են կարճ ժամանակում տեխնիկական ուսումնասիրություններից հետո անցնել ներդրումների փուլին։ Ըստ նրա՝ չնայած Եվրամիության (ԵՄ0 մակարդակով մալուխային էլեկտրաէներգիայի նախագծի հետ կապված որոշ խնդիրներ կան, բայց բնական գազի մատակարարման նախագիծն ամբողջովին կախված է երկու երկրների որոշումից։

Յըլմազը նաև հայտնել է, որ հունիսին կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որին կհաջորդի միջկառավարական համաձայնագիր՝ ՀԿԹՀ-ի ստորջրյա բնական գազի խողովակաշարի անցկացման վերաբերյալ։

Նշենք, որ Թուրքիան Սև ծովի Սաքարյա գազի հանքավայրում արդյունահանումը սկսել է 2023-ին, բայց շարունակում է մեծապես կախված լինել բնական գազի ներմուծումից: Թուրքիան գազ է ստանում խողովակաշարով Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից, իսկ հեղուկ գազ ստանում է ԱՄՆ-ն, Ալժիրից և Օմանից։ Փոխադարձ գազամատակարարման նախագծով Թուրքիան կմոտենա տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու նպատակին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie